Իրավական 

Սասնա ծռերի գործով դատարանը սանկցիա կիրառեց տուժողի նկատմամբ. Նիստը՝ դատարկ դահլիճում

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկել է Սասնա ծռեր խմբի գործով հերթական դատական նիստը:

«Ցանկանում եմ անդրադառնալ նախորդ դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Դատարանն արձանագրում է, որ ստեղծված իրավիճակում սույն գործում տուժող Արամ Հովհաննիսյանը և ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանն ու Արայիկ Կյուրեղյանը, խախտելով դատարանում սահմանված կարգը, չեն ենթարկվել նախագահող դատավորի իրավաչափ կարգադրություններին՝ դատական նիստի կարգը պահպանելու վերաբերյալ, հետևաբար դատարանը որոշում է կայացնում նրանց նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության ձևով»,-ասաց դատավոր Մակյանը:

Հիշեցնենք, որ դատական նիստը  դատարակ դահլիճում է՝ առանց քաղաքացիների, սակայն լրագրողների մասնակցությամբ: Դատարանը համապատասխան որոշումը կայացրեց անցած շաբաթ, երբ բախում տեղի ունեցավ դահլիճում ներկա քաղաքացիների միջև:

Նույն շարքից