Իրավական 

Նախկին ոստիկանապետը դեմ է Սասնա ծռերի վրա համաներում տարածելուն

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստերը:

Այսօր դատարանը շարունակեց ցուցմունք տալ ՊՊԾ գնդի գրավման օրերին Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, ով այժմ գտնվում է կադրային ռեզերվում: Նախորդ նիստի ժամանակ, երբ Հովհաննիսյանը ցուցմունք էր տալիս, բախում տեղի ունեցավ նիստերի դահլիճում, ինչից հետո դատավորը հայտարարեց, որ հաջորդ նիստից սկսված գործը քննվելու է դռնփակ ռեժիմով, սակայն լրագրողների մասնակցությամբ: Այսօր նախկին ոստիկանապետը հայտարարեց, որ ինքը դեմ է խմբի նկատմամբ համաներում տարածելուն:

Ավելի վաղ էլ Սասնա ծռեր խմբի փաստաբաններից Զարուհի Փոստանջյանը միջնորդություն էր ներկայացրել դատական նիստերը դռնբաց անելու համար, սակայն դատարանը մերժել էր այն:

 

Նույն շարքից