Իրավական 

Բիլյան Արմենը ցանկացել է կրակել վրես, սակայն Պավել Մանուկյանը թույլ չի տվել. Ցուցմունք՝ Սասնա ծռերի դատական նիստում

analitik.am

Այո նկատել եմ, նրանց բոլոր շարժումները ես նկատել եմ: Այսօր՝ մարտի 6-ին, Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստի ժամանակ իր ցուցմունք տալու ժամանակ հայտարարեց տուժող ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայող Գարիկ Մաթևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե նկատել է արդյո՞ք, թե ովքեր են ղեկավարել խմբի գործողությունները:

Տուժողը նշեց, որ հեռախոսով հիմնականում Պավել Մանուկյանն ու Վարուժանն են զրուցել ինչ-որ անձանց հետ. «Վարուժանի ձեռքում նաև եղել է ցուցակ՝ հեռախոսահամարներ, ում նա զանգել է դուրս: Նրա մոտ կար նաև նոութբուք, որով ինտերնետով չգիտեմ, թե ինչ էր գրում, ինչ էր գցում ինտերնետ»:

Ցուցմունքը տվողը նաև նշեց, որ խմբի անդամները վերցրել են հեռախոսը, որը վերադարձրել են 2-3 օր հետո են վերադարձրել:

Տուժողը հայտնեց, որ վիրավորական արտահայտություններ են հնչել իր հասցեին, սակայն չեն ծեծել իրեն. «Եղել է դեպք, որ Բիլյան Արմենը ցանկացել է կրակել վրես, սակայն Պավել Մանուկյանը թույլ չի տվել»:

Մաթևոսյանը դեմ է, որ համաներման մասին օրենքը կիրառվի Սասնա ծռեր խմբի անդամների վրա:

Ավելի ուշ Պավել Մանուկյանն ասաց, որ Բիլյանի ու իր հետ կապված ասվածը կեղծիք է: Այն հերքեց նաև Բիլյանը:

 

 

Նույն շարքից