Իրավական 

Բերման ենթարկված 20-ամյա աղջկա գոտկատեղից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ

analitik.am

Մարտի 6-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Պ.Սևակի փողոցի թիվ 4 հասցեի դիմացից բաժին բերման են ենթարկել 20-ամյա քաղաքացուհու: Նրա խուզարկությամբ գոտկատեղի հետին ձախ հատվածից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող առարկա, որի պահեստատուփի մեջ առկա էր գլանանոթ՝ լիցքավորված պղնձագույն գնդիկներով:

Հայտնաբերվածի վերաբերյալ քաղաքացուհին հայտնել է, որ այն պատկանում է իր հորը, որը բացակայում է ՀՀ-ից: Աղջիկը հայտնել է նաև, որ առանց ծնողներին տեղյակ պահելու ատրճանակը պահել է իր մոտ՝ պաշտպանվելու համար:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից