Իրավական 

Առողջապահության նախկին փոխնախարարին մեղադրանք է առաջադրվել․ Նրան ազատ են արձակել

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին հայտնում է  «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի  հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանին։ Վ. Պողոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Նաիրա Հարությունյանի խոսքով, քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որից հետո դատարանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Պողոսյանին։

 

Նույն շարքից