Իրավական 

Գողություն Բազմաղբյուրում. կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Մարտի 9-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բազմաղբյուր գյուղի մի բնակչի տնից գողացել են 200 դոլար, 5.000 ռուբլի և 140.000 դրամ:

Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.05-ից 08.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, վերարկուի գրպանում գտնվող դրամապանակից գողացել են նշված գումարները: Նա նաև հայտնել է, որ հնարավոր է գողությունը կատարած լինի հորեղբոր որդին՝ 2001 թ. ծնված Ս. Ն.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 19.00-ին, Ս. Ն.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, գտնվելով հիշյալ տանը և օգտվելով տանը գտնվող անձանց քնած լինելու հանգամանքից՝ հորեղբոր որդու վերարկուի գրպանից գողացել է գումարը:

Ս. Ն.-ն ներկայացրել է գողացված գումարը:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից