Իրավական 

Խափանման միջոց է ընտրվել «Ռեստարտ»-ի ևս երկու անդամի նկատմամբ

Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ հարուցված գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին։

«Մարտի 3-ին Ամիրյան փողոցում գրանցված միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Արամայիս Պետրոսյանն ու Գարիկ Միսկարյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-նշել է Արևիկ Խաչատրյանը։

Գործի շրջանակում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև քաղաքացի Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ։

 

Նույն շարքից