Իրավական 

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդության քննությունը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը ժամը 10.00-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանը նշեց, որ այսօր դատական նիստին քննիչը ներկայացրել է իր միջնորդությունը, որից հետո դատախազները ներկայացրել են իրենց դիրքորոշումը, իսկ արդեն վաղը իրենք կներկայացնեն իրենց դիրքորոշումն ու փաստարկները:

 

Նույն շարքից