Իրավական 

Դանիելին խոստանում եմ, որ կապահովեմ իր «տղամարդկության» հրապարակայնությունը դատարանում և դրանից դուրս․ Սամսոնյան

«Դանիել Իոաննիսյանի տղամարդկության սահմանները (ավելի մանրամասն` վաղը ժամը 12:30 facebook live-ով)

Այսօր ստացա Daniel Ioannisyan-ի կողմից իմ դեմ ներկայացված դատական հայցադիմումը, ըստ որի Դանիելն ինձանից ուզում է 500.000 դրամ փոխհատուցում: Ինձ հետ միասին դատական հայց է ներկայացրել Սերոբ Գևորգյանի դեմ, բայց Սերոբից 100.000 ա ուզում: Հայցադիմումը գրված է առավելապես տառասխալներով և շատ փնթի ձևով (սենց փաստաբանական ընկերության անգամ խորհրդատվություն չէի վստահի): Հայցադիմումը ոտքից գլուխ ցնդաբանություն է, բայց դրան առավել մանրամասն կանդրադառնամ վաղը ժամը 12:30-ին իմ ֆեյսբուքյան էջում` ուղիղ եթերով:

Դանիելին խոստանում եմ, որ այս անգամ ես կապահովեմ իր «տղամարդկության» հրապարակայնությունը դատարանում և դրանից դուրս: Նաև մինչև վաղն առավոտյան նշեմ, որ ես Իոաննիսյանին որևէ վիրավորանք չեմ հասցրել և անգամ իր հայցադիմումի մեջ դրա մասին փաստող գեթ մեկ օրինակ չկա:

Հ.Գ. Բոլոր ընկերներիս կոչ եմ անում իրենց ազատ զգալ` Դանիելի մասին իրենց կարծիքն արտահայտելու ժամանակ:

Կհանդիպենք վաղը 12:30»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։

Նույն շարքից