Իրավական 

Սփյուռքի նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի տնօրենի տեղակալը թմրամոլների դեմ բերման ենթարկվածների մեջ է

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 12-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության և պրոֆիլակտիկայի ու համայնքային ոստիկանության ծառայողները օպերատիվ-հետախուզական միոցառումների շնորհիվ Արթիկ քաղաքի Շահումյան փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ժիրիկ Սիրեկանյանը, ով եղել է Toyota Prado մակնիշի 77 MՍ 779 համարանիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Խաչատուր Խաչատրյանը, ով եղել է Ford Escape մակնիշի 68 SG 068 համարանիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Անատոլի Տերյանը, 26-ամյա Սարգիս Տերյանը և Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գևորգ Իսրայելյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Ա. Տերյանի մոտ հայտնաբերվել են դեղահաբեր՝ «Պրեգաբալին» գրառմամբ տուփով, իսկ Ա. Տերյանը հայտնել է, որ դեղահաբերը հանդիսանում են «Մեթադոն» տեսակի դեղահաբեր և այն 2018 թվականի հոկտեմբերին իրեն է տվել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, «Քյալո» մականվամբ Անդրանիկ Շահինյանը։ Գ. Իսրայելյանի մոտ էլ հայտնաբերվել է 1 հատ օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ Toyota-ի մեջ հայտնաբերվել են 1 հատ օգագործված ներարկիչ, 30 հատ «Լ-484» գրառմամբ դեղահաբ և 6 հատ «Եֆֆեռալգանմեդ» գրառմամբ դեղահաբեր, ինչի վերաբերյալ էլ Toyota-ի վարորդը հայտնել է, որ այդ ամնը հանդիսանում են ցավազրկող դեղեր։

Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ս. և Ա. Տերյանները, Գ. Իսրայելյանը, Խ. Խաչատրյանն ու Ժ. Սիրեկանյանը բաց են թողնվել։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից