Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարաձգելու մասին ՀՔԾ միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին:
Լրագրողների հետ զրույցում երկրորդ նախագահի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը, պատախանելով հարցին, թե ինչպես են միջնորդություն ներկայացնողները հիմնավորում այն, նշեց՝ այն բոլոր հիմարություններով, որոնք նախկինում գրել են:
Սահակյանը նշեց, որ Քոչարյանն անընդհատ խոսում է. «Ուրիշ կարող եմ ասել, որ ապացուցվեց՝ ջուր է»: