Իրավական 

Փաստաբանին միշտ էլ հեշտ չի եղել հասնել արդարության՝ ոչ Քոչարյանի, ոչ Պետրոսյանի, ոչ Սարգսյանի, ոչ էլ Փաշինյանի օրոք. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ ելույթով հանդես է եկել, առաջին իսկ օրից. «Նա ամենաառաջին նիստին մի չքնաղ ելույթ ունեցավ»:

Այդ ելույթից Սահակյանը մի հատված հայտնեց. «Կարող եմ ասել միայն այն, որ ինքն իր ելույթում ասեց, որ ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդեր4 և ստանալով հաղորդագրություն Ազգային անվտանգության ղեկավարի կողմից այն մասին, որ բանակին փորձում են ներգրավվել քաղաքականության մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել, փորձում է միանալ ժողովրդին, մարդիկ զինված են. «Դուք էլ  կարդացած, լսած կլինեք, ես անձամբ կարդացել եմ, որ խոսքը գնում  է գեներալ Մանվելի, գեներալ Մելքոնյանի և վերջերս էլ կարդացել եմ, անձամբ լսել եմ նրա ելույթը, որտեղ ասում է, որ հատուկ գնդի 80 տոկոսը միացել էր ցուցարարներին, ի՞նչ էնշանակում, զինվորականները միացե՞լ էին ցուցարարներին, չէ՞ որ նրանք դրա իրավունքը չունեն, այս առումով էլ Քոչարյանն ասում է, որ ես ժողով եմ արել, ասել եմ՝ բանակը մի ներքաշեք քաղաքական գործընթացների մեջ, միջոցներ ձեռնարկեք, որպեսզի բանակը չներքաշվի քաղաքական գործընթացների մեջ»:

Նա նշեց, որ Քոչարյանի մոտ ստացվել է այնպես անել, որ բանակը չներքաշվի քաղաքականության մեջ՝ նշելով, որ եթե չստացվեր, ապա Ռոբերտ Քոչարյանին կմեղադրեին անգործության մեջ, որովհետև հանցանքը կարող է կատարվել և գործողության և անգործության միջոցով.« Եթե արտակարգ դրություն չմտցվեր, ես շատ եմ ցավում, որ մենք ունեցել ենք 10 զոհ, եթե ավելին լինեին, կասեին Ռոբերտ Քոչարյանն անգործության մատնվեց, տեսեք՝ ինչքան զոհ ունեցանք»: Սահակյանը նաև շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված  մեղադրանքի հիմքում որևէ ապացույց չկա:

Լրագրողի այն հարցին, թե ինչու չի ստացվում հասնել Ռոբերտ Քոչարյանի խափանմանը միջոցը փոխելուն, Սահակյանը պատասխանեց. «Ե՞րբ է փաստաբանին հեշտ հաջողվել հասնել արդարության՝ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ոչ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ոչ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ոչ էլ Նիկոլ Փաշինյանի ժամանակ: Մենք այդ հաջողությունը չենք ունենալու, այնպիսին, ինչպիսին ակնկալում եք դուք կամ ես: Ես սպասում էի, որ փոփոխություններ են լինելու, իմ կոլեգաներից մեկն ասում էր՝ ախր Արամիչ, թող բան անեն էլի, նախկին իշխանությունների մասին է, թող մարդուն մեղադրեն կամ դատապարտեն էն  արարքի համար, որն ինքն արել է, չավելացնեն, չպակասեցնեն, չմեղադրեն չարածների համար ընդհանրապես, է հիմա անում են նույն բանը: Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա գործերը չեն մտնում դատարան, մի հատ հարց տվեք ձեզ՝ արդյոք Հարությունյան Միքայելի գործը կուղարկեն Մոսկվա, թե ոչ, պարտավոր են ուղարկել, քանի որ նա ՌԴ քաղաքացի է: Նա նաև ՀՀ քաղաքացի է, բայց հիմա գտնվում է այնտեղ և նրանք չեն արտահանձնում»:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի որոշումներին, ապա Սահակյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի որոշումների վրա երբեք հույս չի դրել, քանի որ այդ որոշումները գալիս են 7-8 տարի հետո, ո՞ւմ է պետք այդքան ուշ. «Էշ, մի սատկի, գարուն կգա»:

 

Նույն շարքից