Իրավական 

Ժամեր անց կարող է կայացվել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշումը

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու ՀՔԾ միջնորդության քննությունը:

Արդեն այսօր՝ ժամը 15:00-ին, դատարանը կկայացնի իր որոշումը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ Քոչարյանը դատական նիստին մասնակցել է, նաև հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել մինչև մարտի 2-ը:

 

 

 

Նույն շարքից