ՌԴ պետդումայի պատգամավոր Վադիմ Բելաուսովը ձերբակալվել է 3 միլիարդ ռուբլի կաշառք վերցնելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով, շուտով Եկատերենբուրգի դատարանը քննելու է պատգամավորի նկատմամբ խափանման միջոցի հարցը: Բելաուսովն արդեն տեղափոխվել է դատարան:
Քննության տեղեկություններով, Վադիմ Բելաուսովը 2010-14 թվականներին Չելյաբինսկի նախկին նահանգապետ Միխաիլ Յուրևիչի հետ կաշառք է ստացել հոլդինգից հովանավորչության համար: Արդյունքում նշյալ հոլդինգը մրցույթներ է շահել:
Անցած տարի դեկտեմբերին Գլխավոր դատախազության դիմումով պետդուման պատգամավորին զրկել էր անձեռնմխելիությունից և թույլ էր տվել նրա նկատմամբ քրեական գործ հարուցել: