Իրավական 

Մարտի 1-ին տեղի է ունեցել ողբերգություն, դա ակնհայտ է. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

analitik.am

2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը չի տապալվել, եթե չի տապալվել, չի կարելի դրա պատասխանատվությունը որևէ մեկի վրա դնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 15-ին, դատարանը որոշում կայացրեց բավարարել երկրորդ նախագահի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին ՀՔԾ միջնորդությունը:

Օրբելյանի խոսքերով, նախ պետք է ապացուցվի, որ Սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել. «Պետք է ապացուցվի, որ ՀՀ իրավական համակարգում փաստացի դադարել են գործել Սահմանադրության նորմեր: Այսինքն, ՀՀ Սահմանադրությունը չի ունեցել 3-րդ, 4-րդ, 1-ին հոդված, 5-րդ հոդված, 6-րդ հոդվածի առաջին մաս: Երբ դա կապացուցվի, կարող ենք քննարկել փաստերի հարցերը: Փաստերով ուզում են ապացուցել, որ տեղի է ունեցել վատ բան, մենք երբեք չենք ասել, որ լավ բան է եղել: Մարտի 1-ին տեղի է ունեցել ՀՀ-ի համար ողբերգություն, ավելորդ է ապացուցել դա, քանի որ դա ակնհայտ է»:

 

Նույն շարքից