Իրավական 

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին /տեսանյութեր/

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացիների հեռախոսների առերևույթ հափշտակության դեպքերի հանգամանքները:

2019թ. փետրվարի 10-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթ բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ «Այֆոն X» մոդելի հեռախոսը վաճառելու նպատակով հայտարարություն է տեղադրել կայքերից մեկում, որից հետո իրեն է զանգահարել մի տղամարդ և նշված հեռախոսը գնելու ցանկություն հայտնել: Այդ նպատակով՝ ժամը 00:50-ի սահմաններում, հանդիպել են Բագրատունյաց պողոտայում գործող սուպերմարկետի մոտ, որի ժամանակ անհայտ անձանց հետ, խաբեությամբ, հետագայում հեռախոսի գումարը վճարելու պայմանով, վերցրել է հեռախոսը և հափշտակել այն՝ պատճառելով 350 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2019թ. փետրվարի 8-ին նույնաբովանդակ բացատրություն և հաղորդում է տվել նաև մեկ այլ քաղաքացի՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 19:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Բագրատունյաց պողոտայում գործող սուպերմարկետի մոտ տղամարդը, խաբեությամբ, իբր գնելու նպատակով, իրենցի վերցրել է իրեն պատկանող «Այֆոն 7+» մոդելի հեռախոսը և հափշտակել այն՝ պատճառելով զգալի չափի՝ 300 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Ոստիկանության Շենգավիթ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար  որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում ստացվել են սուպերմարկետի տարածքում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • 100
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    103
    Shares

Նույն շարքից