SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 17-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։30-ից մինչև 20։30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրասարքավորման (հեռակառավարման վահանակ) միջոցով Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի կայանատեղիում կայանված, իրեն պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի 95 AN 999 համարանիշի ավտոմեքենայի դուռը բացել են և սրահից հափշտակել խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Մանրամասն՝ shamshyan.com