Իրավական 

Հաշվեհարդարի և ժամանակը, և հնարավորությունը կար. Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանի գործի մասին

analitik.am

Մեր խնդիրն է ունենալ այնպիսի դատարան, որը և Ռոբերտ Քոչարյանի հայցը, և այլ հայցեր քննարկվեն իսկապես օրինականության  և օբյեկտիվության շրջանակներում: Մեր կառավարությունը և ես անձամբ 100 տոկոսով հավատարիմ ենք այդ քաղաքականությանը, թող որևէ կասկած չլինի: Այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հաշվեհարդարի մասին հայտարարություններին, Փաշինյանն ասաց, որ դա անհամատեղելի  բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որն այդպիսին դարձել է սիրո ու համերաշխության հեղափոխության միջոցով. «Եթե հաշվեհարդարի հարց լիներ, դրա և՛ հնարավորությունը կար, և՛ ժամանակը, և՛ համատեքստը կարող էր լինել: Խնդրում եմ որևէ մեկին, որևէ գործողություն չդիտարկել անձնական պատկերացումների, զգացմունքների շրջանակներում: Հենց այդպիսի մեկնաբանություններն այդպիսի մեկնաբանություններ անողներին խանգարում են օբյեկտիվ դատել»:

Նույն շարքից