Իրավական 

Խիստ նկատողություն՝ ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին

analitik.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացված մշտադիտարկման այցի արդյունքներով արձանագրված թերություններն ու խախտումները, ինչպես նաև՝ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի եզրակացությունը:

Հիշեցնենքոր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակըմշտադիտարկում էր իրականացրել ««Ձորակ» հոգեկան առողջությանխնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ումորի արդյունքումվերհանված թերությունների և խախտումների մասին ամփոփվերլուծությունը հրապարակվել է զանգվածային լրատվամիջոցներում ևներկայացվել նախարարություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից