Իրավական 

«Մատուռ» կոչվող տարածքին հարակից դաշտամիջյան ճանապարհից գողացել են 4 ձի

2018 թ. նոյեմբերի 20-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում 38-ամյա մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 19-ի ժամը 22.00-ից նոյեմբերի 20-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում «Մատուռ» կոչվող տարածքին հարակից դաշտամիջյան ճանապարհից գողացել են իր 4 ձին:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները մարտի 20-ին, ժամը 14.30-ին, Հայկաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը Վաղարշապատի քննչական բաժնում տվել է խոստովանական ցուցմունք:

Արմեն Ս.-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • 66
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    66
    Shares

Նույն շարքից