Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով հարցաքննության է հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն:
Միհրան Պողոսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի և հրավիրվել է վկայի կարգավիճակով։
Պողոսյանը հարցաքննության չի ներկայացել, քանի որ արտերկրում է: Նա առաջարկել է հարցաքննությունը կազմակերպել տեսակապով, սակայն առաջարկությունը մերժվել է, քանի որ նման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված չէ:
Ծառայությունը կրկին հարցաքննության է հրավիրել Պողոսյանին: