Իրավական 

Ռոբերտ Քոչարյանին և Վահան Շիրխանյանին նույն փաստաբանն է պաշտպանում

analitik.am

Այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին՝ ծանոթ է արդյո՞ք Քոչարյանն իրեն ուղղված Վահան Շիրխանյանի նամակին, հայտարարեց, որ երեկվա դրությամբ վերջինիս հետ այդ մասին չի խոսել. «Երեկ մենք գործն էինք քննարկում և տպավորություն չստացա, թե նա ծանոթ  Վահան Շիրխանյանի համարին: Ես էլ այդ նամակի մասին չասացի, որովհետև դա լրացուցիչ ինֆորմացիա է, որով ծանրաբեռնել ես չեմ ուզում: Բացի դրանից, դուք գիտեք, որ Շիրխանյանն էլ է իմ պաշտպանյալը, և ես նախընտրում եմ այդ հարցերի մեջ չմտնել»:

Հարցին, թե կա արդյո՞ք շահերի բախում, Ալումյանը նշեց՝ եթե շահերի բախում նկատի, օրենքով քայլեր կձեռնարկի. «Այս պահին շահերի բախում չկա, քանի որ նրանք մեղադրվում են տարբեր գործերով: Դա նույնն է, որ նույն վիրաբույժը վիրահատի երկու անձանց, որոնցից մեկը մյուսի մասին բաց նամակ է գրել»:

 

Նույն շարքից