Իրավական 

Առանձնատնից գողություններ կատարած անձինք անչափահասներ էին

Մարտի 22-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ երկու անչափահաս զբաղվում են բնակարանային գողությամբ։ Նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 17-ամյա Հակոբ Վ․-ն և 16-ամյա Դանիել Ղ․-ն։

Պարզվել է, որ մարտի 20-ին, ժամը 20.00-ին, Հակոբ Վ․-ն և Դանիել Ղ․-ն մտել են Լուկաշինի 3-րդ փողոցի տներից մեկի բակ, օգտվելով 2-րդ հարկի դռան բացակայությունից՝ տուն են մտել ու գողացել փայտ հղկելու սարք՝ պատճառելով 55.000 դրամի վնաս: Բացի այդ, մարտի 21-ին, ժամը 01.30-ին, բացել են նույն տան 1-ին հարկի պատուհանը, մտել ու գողացել համակարգիչ, նոութբուք, էլեկտրական պտուտակահան և վարսահարդարիչ՝ պատճառելով 215.000 դրամի վնաս:

Հակոբ Վ․-ն և Դանիել Ղ․-ն տվել են խոստովանական բացատրություններ և ձերբակալվել են:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից