Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի Լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված լճակի մեջ հայտնաբերել են վճարային տերմինալ և այն դուրս բերելու համար դիմել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը։
Մանրամասն՝ shamshyan.com