Իրավական 

Հյուրանոցում ոսկյա շղթա գողանալու կասկածանքով քաղաքացուհին բերման ենթարկվեց ոստիկանություն

analitik.am

Մարտի 25-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Քոչինյան փողոցի հյուրանոցում, որտեղ 2 աղջիկ իր ոսկյա զարդերը գողացել են:

Մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին տղամարդը հաղորդում է տվել, որ մարտի 25-ին, ժամը 00.25-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում, գտնվել է հյուրանոցում, ոմն Անիի հետ, որը օգտվելով իր քնած լինելու հանգամանքից՝ պարանոցից գողացել է ոսկյա շղթան խաչով՝ պատճառելով մոտ 500.000 դրամի վնաս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է Անիի ինքնությունը: Նա նույն օրը, ժամը 18.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից