Իրավական 

Ոսկու շուկայում վաճառել է կեղծ ոսկու ձուլակտոր

analitik.am

Մարտի 23-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ մարտի 22-ին, ժամը 13.00-ին, Խորենացի փողոցի 24 հասցեում գործող ոսկու շուկայում անհայտ անձից գնել է 100 գրամ ոսկու ձուլակտոր, սակայն նույն օրը պարզվել է, որ այն ոսկի չէ. անհայտ անձը խաբեությամբ տիրացել է գումարին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1985 թ. ծնված Հասմիկ Բ.-ն է, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից