Իրավական 

Բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված է Գագիկ, Յուրիկ, Արթուր. Սասնա ծռերի գործով դատական նիստերը շարունակվում են

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստը: Այսօր ցուցմունք է տվել նաև ՊՊԾ գնդի գրավման օրերին Հրեշտակների գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:

Ցուցմունք տալու ժամանակ Խաչատրյանը պատասխանել է նաև խմբի անդամներից Արմեն Բիլյանի հարցերին, ով մասնավորապես ցանկացել է իմանալ՝  հիշում է արդյո՞ք վերջինս, թե ինչպես է ծեծի ենթարկել ՀՀ քաղաքացիներին:

Տուժող Խաչատրյանը հայտարարեց. «Իսկ դուք հիշո՞ւմ եք... Բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված է Գագիկ, Յուրիկ, Արթուր»:

Հիշեցնենք, որ վերոնշյալ քաղաքացիներն այն ոստիկաններն են, ովքեր սպանվեցին ՊՊԾ գնդի գրավման օրերին:

Նույն շարքից