Իրավական 

Փաստաբանները՝ իրենց հանդեպ աննախադեպ ճնշումների մասին

analitik.am

Այսօր՝ մարտի 29- ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Վահագն Մարտիրոսյանը հայտարարեցին, որ Հայաստանում առկա է աննախադեպ ճնշում  փաստաբանների վրա․ «Եթե Կառավարության վարած քաղաքականության շրջանականերում է լինում մեր կողմից պաշտպանվող քաղաքացու հանդեպ որոշումը, ապա այն ընդունվում է հանրության կողմից»։

Փաստաբաններն իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում ճնշումների են ենթարկվում հանրության կողմից, փաստաբաններին նույնականացնում են իրենց պաշտպանի հետ։

Ըստ Գեորգի Մելիքյանի, պետության կողմից պետք է միջոցներ ձեռնարկվեն փաստաբանական համակարգի անվտանգությունն ապահովելու համար, առանց այս համակարգի անկաշկանդ գործունեության իրավական պետություն չի կարող լինել։

Նրանք նաև նշեցին, որ ճնշումների են ենթարկվում մասնավորապես այն դեպքում, երբ պաշտպանում են հանրության կողմից չընդունված մարդուն․ «Անկախ նրանից ում պաշտպանն է փաստաբանը, պետք է երաշխավորված լինի թե՛ պետության, թե՛ հասարակության կողմից: Պետք է պահպանվի փաստաբանի անձեռնմխելիության իրավունքը, այդ հանգամանքով նրանք խոչընդոտում են փաստաբանի գործունեությունը և նրանց անպատժելիությունը կարող է լի լինել նոր հետևանքներով»։

Բանախոսներին փաստմամբ, իրենք դիմել են պատկան մարմիններին բազմաթիվ անգամ, այդուհանդերձ մինչ օրս գործնական քայլել ձեռնարկել չեն տեսել։

 

 

Նույն շարքից