Իրավական 

«Վանաձոր» ՔԿՀ-ի բուժքույրը փորձել է բջջային հեռախոս և դրա մեկ մարտկոց փոխանցել դատապարտյալին

analitik.am

Մարտի 29-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հսկիչ-անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի պայմանագրային աշխատող, բուժքույր Մ. Ն.-ին, որի վերարկուի ձախ ծոցագրպանից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ մարտկոց: Վերջինս հայտարարել է, որ հայտնաբերվածները հիմնարկ է բերել դատապարտյալ Գ. Վ.-ին փոխանցելու նպատակով:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից