Մարտի 29-ին Վեննայում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: Միչ այս երկու երկրների ղեկավարները մի քանի անգամ հանդիպել էին, սակայն այդ հանդիպումները կրել են ոչ պաշտոնական բնույթ: Չնայած Դուշանբեում նրանց ոտքի վրա զրույցից հետո հնարավորություն եղավ շփման գծում էականորեն նվազեցնել լարվածությունը և մի քանի ամիս զրոյի հասցնել առաջնագծում զոհերի թիվը: Այս մասին գրում է ՌիԱ Նովոստին:
Միևնույն ժամանակ լրատվամիջոցը գրում է, որ հանդիպմանը նախորդել էն մի քանի միջադեպեր ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Հենց դրա համար երկու երկրների ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ, հղում անելով Դուշանբեի խոսակցությանը, երկու երկրների ղեկավարները հաստատել են անհրաժեշտությունն ամրապնդել զինադադարի ռեժիմն ու կատարելագործել ուղիղ կապի մեխանիզմները: Նաև պայմանավորվել են մշակել մի շարք հումանիտար միջոցառումներ:
Չնայած այն բանին, որ երկու երկրների ղեկավարները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դրական են գնահատել հանդիպումը, ինչպես երևում է, կոնկրետ և լուրջ պայմանավորվածություններ այդպես էլ ձեռք չեն բերվել: Սա նաև հաստատել է Փաշինյանը Ավստրիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում հանդիպումը, չնայած չի կարող ասել, որ հնարավոր է եղել հասնել ճեղքման, հեղափոխության, ճակատագրական իրադարձության:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ են քննարկել կողմերը, ինչի՞ շուրջ են եղել մի քանի ժամ տևած բանակցությունները, և ինչպե՞ս են հումանիտար նախագծերն օգնելու կողմերին հասնել գլխավոր հարցի լուծմանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը: Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է, որ Բաքվի համար անընդունելի է հակամարտության ցանկացած որոշում, որը ենթադրում է Արցախի անկախություն, իսկ հայկական կողմի համար անընդունելի է ցանկացախ տարբերակ, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի լինելը՝ նույնիսկ ամենալայն ինքնավարության կարգավիճակով, ինչպես խոստանում է Բաքուն:
Հարկ է նշել, որ լայն հանրային աջակցությունը, որն այսօր ունի Փաշինյանը, և որը միջնորդների կարծիքով թույլ կտա նրան կտրուկ քայլերի գնալ ԼՂ հարցի կարգավորման հարցում, իրականում հիմնված չէ նրա պատրաստակամության վրա՝ գնալու զիջումների՝ առավել ևս միակողմանի, այլ հիմնված է սպասումներով, որ վերջինս Արցախի հարցում ավելի կոշտ դիրքորոշում կունենա, քան՝ նախորդ իշխանությունները: Չպետք է մոռանալ, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հարցում քիչ դերակատարություն չի ունեցել այն հիասթափությունը, որը հայ հասարակությունն ունեցել Սերժ Սարգսյանի գործողություններից 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ, երբ հայկական կողմը որոշակի տարածքային կորուստներ ունեցավ:
Դրա համար պատահականություն չէ, որ Փաշինյանն իշխանության գալուց հետո ոչ մեկ անգամ է հայտարարել՝ մինչ հայկական կողմին հարցնելը, թե ինչ զիջումների է պատրաստ Երևանը, պետք է ճշտել, թե ինչ զիջումների է պատրաստ Բաքուն հակամարտությա կարգավորման համար և չի լինելու տարածքներ՝ խաղաղության դիմաց սկզբունքը, ինչպես ուզում է Ադրբեջանը:
Պետք չէ մոռանալ նաև այն, որ Հայաստանի նոր ղեկավարը նախաձեռնել է Արցախի վերադարձը բանակցային սեղան, ինչը փաստացի նշանակելու է վերջ Մադրիդյան սկզբունքներին, որոնք ենթադրում են հայտնի շրջանների վերադարձն Ադրեջանին:
Սակայն, տրամաբանական է, որ Ադրբեջանի իշխանությունները կատեգորիկ կերպով դեմ են Արցախի վերադարձին բանակցային սեղան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ չեն այրվում ցանկությամբ խաչ քաշել երկար տարիների աշխատանքը վրա՝ հիմնված Մադրիդյանի սկզբունքների վրա, ինչը կարող է հանգեցնել բանակցային գործընթացի սառեցման և պատերազմի վերսկսման վտանգի:
Եթե այսօր գոյություն ունեցող ստատուս քվոն ձեռնտու է Հայաստանին, Ադրբեջանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ այն պետք է փոխվի: Ալիևը ոչ մեկ անգամ է խոսել այն մասին, որ պատրաստ է հարցը լուծել ուժով՝ նման հայտարարություններ անելով նաև վերջին ամիսներին: Եվ պատահական չէ, որ Վեիննայի հանդիպումը մեկնաբանելով՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է՝ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսել: