Իրավական 

Ատրճանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. զենքը պահել են «Բոլյուս» դեղատան դեղագետի վրա և հափշտակել ողջ գումարը

analitik.am

Այսօր՝ մարտի 31-ին, ավազակային հրաձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով մտել է Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գործոց «Բոլյուս» դեղատուն և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար և դիմել փախուստի:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վսարչության պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Տոնոյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից