Իրավական 

Մանրամասներ՝ Նոր Նորքում որդու կողմից մոր սպանության դեպքից

analitik.am

2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով:

Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել են «Շտապ բուժօգնություն» ծառայության 5-րդ ենթակայանից՝ հայտնելով, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանում առկա է կնոջ դի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Անմիջապես Դեպքի վայր է մեկնել քննչական և օպերատիվ խումբ:

Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1970 թվականին ծնված կնոջը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառել է որդին՝ ծնված 1994 թվականին: Վերջինս առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

1994 թվականին ծնված բնակիչը ցուցմունք է տվել այն մասին, որ իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է մորը՝ պատճառելով մահ:

Դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Նույն շարքից