Իրավական 

Երևանում կրակել են անհատ ձեռներեցի վրա

analitik.am

Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Ավետիս Բարսեղյանն է, ով վնասվածքը ստացել է Շահումյան 6-րդ փողոցում։

Մինչ բժիշկերը բժշկական օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ա. Շահբազյանի գլխավորությամբ պարզել են, որ Շահումյան 6-րդ փողոցի թիվ 7 տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Բարսեղյանի և նույն փողոցի բնակիչ՝ 49-ամյա Արթուր Ավագյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած թմբուկավոր տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով էլ Ա. Բարսեղյանը հրազենային վնասվածք է ստացել։

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ավագյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ա. Ավագյանը ստորագրությամբ բաց է թողնվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Բարսեղյանն անհատ ձեռներեց է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից