Իրավական 

Վալերիյ Օսիպյանն անձնամբ կհսկի «Եռաբլուրում» մեքենաների թալանման դեպքերի բացահայտման աշխատանքները

analitik.am

Այսօր, ժամը 11.00-ին և 12.20-ին, ոստիկանությունում քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ «Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված իրենց մեքենաներից գողություններ են կատարվել:

Ոստիկանության պետն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Միևնույն ժամանակ, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը:

Նույն շարքից