Իրավական 

ՃՈ տեսուչները գլուխ չեն պահում. Վալերիյ Օսիպյան

analitik.am

Իսկ ինչո՞վ է վատ աշխատում Ճանապարհային ոստիկանությունը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցրեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՃՈ-ն վատ է աշխատում:

Ինչ վերաբերում է կայանատեղիների մասով առաջացող խնդիրներին, Օսիպյանը նշեց, որ ճՈ-ն բազմահազարանոց ստորաբաժանում չէ, որ ամեն կայանատեղիում կանգնած լինի. Երբ Ճանապարհային ոստիկանները ոչ սահմանված վայրում կայանած ավտոմեքենա են նկատում, արձագանքում են. «Հիմա ՃՈ-ն ավելի լավ է աշխատում, քան՝ նախկինում»:

Օսիպյանը նշեց, որ միայն 2018 թվականին ներկրվել է 75 հազար տրանսպորտային միջոց ավել, քան՝ 2017-ին, իսկ 2019-ի առաջին եռամսյակում, 2018 թվականի համեմատ, 9 հազարով ավել ավտոմեքենա է ներկրվել. «Ավտոմեքենաները շատանում են, սակայն փողոցներն ու խաչմերուկները նույնն են մնում»:

Ոստիկանապետը հավաստիացնում է, որ տեսուչները գլուխ չեն պահում:

Օսիպյանի խոսքերով, թերություններ կան, ինքն էլ է թերություններ թույլ տալիս, քանի որ աշխատող մարդն է թերություններ ունենում:

ՃՈ-ից արտահոսք չկա:

Նույն շարքից