Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տվող առանձնապես չկա. փաստաբան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին, թե իր համար շոկային անուններ արդյո՞ք եղել են Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տվողների շարքում, ասաց, որ Քոչարյանի դեմ ցուցմունք տվող էլ առանձնապես չկա. «Պարոն Քոչարյանի դեմ, այն էլ շատ աննշան հատվածով, ցուցմունք կարելի է համարել Արշակ Կարապետյանի ցուցմունքը: Այս դեպքում էլ ամբողջ ցուցմունքը, եթե նայենք, հաստատվում է հակառակը՝ մեր դիրքորոշումը: Բայց այնտեղ կա հատված, որի հետ հնարավոր չէ համաձայն լինել: Ընդ որում, այդ հատվածը հերքվում է խորհրդակցության գտնված մնացած 12 հոգու ցուցմունքներով: Այն նաև ինքն իրենով անհեթեթ է: Օրինակ ասվում է, որ նախագահը կարգադրել է փետրվարի 24-ից մտցնել արտակարգ դրություն»:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք նշանակվեց վարչապետի խորհրդական:

 

Նույն շարքից