Իրավական 

ՊՎԾ ձերբակալված, այսօր ազատ արձակված աշխատակիցը պատմել է, որ գործել են Դավիթ Սանասարյանի գիտությամբ

analitik.am

Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, որը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, այնուհետև՝ կալանավորվել, այսօր ազատ է արձակվել:

ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանի խոսքով՝ նրա նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին  ստորագրությամբ:

Aysor.am-ը գրում է, որ իր տեղեկություններով, Գևորգ Խաչատրյանը գործարքի է գնացել նախաքննական մարմնի մարմնի հետ, ընդունել, որ կատարվել են անօրինական գործողություններ և պատմել, որ գործել են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գիտությամբ:

 

Նույն շարքից