Իրավական 

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողները ներկայացան ոստիկանություն

analitik.am

Ապրիլի 4-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 35-ամյա Կարապետ Հ.-ն, որը փետրվարի 13-ից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (ծանր մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ավանի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 54-ամյա Ազատ Ա.-ն, որը 2018թ. մարտի 30-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (ՃԵԿ կանոնները խախտելը) մեղադրանքով:

 

 

Նույն շարքից