Իրավական 

Վալերիյ Օսիպյանի նոու հաուն. Առաջին անգամ արձանագրվել է հանցագործությունների թվի նվազում. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նշեց, որ այս տարի գրանցվել է հանցագործությունների բացահայտման քանակի աճ:

Հայտարարությունն ինքնին ուշագրավ էր, և թեմայի հետ կապած «Փաստ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Ոստիկանություն: Հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունը տրամադրել է վիճակագրություն առաջին եռամսյակում օպերատիվ-ծառայողական գործունեության նախնական արդյունքների մասին:

Ըստ այդմ, իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, հունվար-փետրվար ամիսների հարաբերակցությամբ, ոստիկանությանը հաջողվել է կրճատել հանցագործությունների աճի տեմպը (2019թ. հունվար ամիս՝ 35,3%, փետրվար՝ 13,4%), իսկ մարտին առաջին անգամ արձանագրվել է հանցագործությունների թվի նվազում՝ 11,3%-ով կամ 288 դեպքով (2018թ. մարտին արձանագրվել է 2548 դեպք, 2019թ. մարտին՝ 2260 դեպք):

Հարկ է նշել, որ ըստ տրամադրված տեղեկատվության, բացահայտման արդյունավետությունը նույնպես կայուն աճում է: Եթե հունվարին այն կազմել էր 43,0%, փետրվարին՝ 44,6%, ապա մարտին՝ 51,7%:

Հավելենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգում խոսում են, որ Օսիպյանը ոստիկանության օպերատիվ աշխատանքները կազմակերպելու բավականին արդյունավետ միջոցներ է սկսել կիրառել՝ սկսած հանցանք բացահայտող ծառայողներին խրախուսելուց մինչև կազմակերպչական բազմաթիվ այլ նորարարություններ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից