Իրավական 

Ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտել /տեսանյութ/

analitik.am

Կենտրոն վարչական տարածքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր էին կատարվել: Մարտի 11-ին փորձել էին բացել Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը, որը, սակայն, ինչ-ինչ հանգամանքերից ելնելով, չէր հաջողվել: Օրեր անց` մարտի 18-ի երեկոյան, Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բջջային հեռախոս էին հափշտակել:

Երկու դեպքով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնում, օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեր ստացվեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, և հետևողական աշխատանքը դրական արդյունք տվեց:
Շուտով տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունները հնարավոր է կատարած լինի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ Մխիթար Միքայելյանը:

Ստացված տեղեկություններն իրացնելով, մարտի 29-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկից կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նշենք, որ Միքայելյանը համաներմամբ վերջերս է ազատվել քրեակատարողական հիմնարկից:

Կասկածյալը ձերբակալված է:

Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից