Իրավական 

Նախկին մարզպետին և նրա քաղաքապետ որդուն մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ

analitik.am

Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին է դիմել Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ, 54-ամյա Նորիկ Վարդանյանը, և հայտնել, որ 2006թ. ինքը պետությունից գնել է Չարենցավան-Արզական խաչմերուկում գտնվող նախկին բենզալցակայանը և այն իր միջոցներով վերագործարկել ու կառուցել գազալցակայան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ն. Վարդանյանը Ս. Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2009 թվականին Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շագգալդյանը ստիպել է իրեն, որպեսզի իրեն պատկանող նշված գազալցակայանի հարյուր տոկոսի կեսը ձևական՝ 150 հազ. դրամով, վաճառի իր որդուն՝ Հակոբ Շահգալդյանին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Շահգալդյանը ներկայումս հանդիսանում է Չարենացավանի քաղաքապետը:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ՀՀ քրեական դատավարության 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու նպատակով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում հատկանիշներով դիմումն ուղարկվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից