Իրավական 

«Նախնական քննություն» գիտագործնական ամսագրի խմբագրությունը հրավիրում է հեղինակների

analitik.am

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից հիմնադրվել և հաջողությամբ գործարկվում է  «Նախնական քննություն» գիտագործնական ամսագիրը: Հանդեսում հրատարակվում են բելառուս և արտասահմանյան հետազոտողների աշխատանքները իրավակիրառման, իրավապահ գործունեության խնդիրների վերաբերյալ:

Իր գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածի ընթացքում «Նախնական քննություն» գիտագործնական ամսագիրը դարձել է Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի իրավաբանների համար կարծիքների և փորձի փոխանակման հարթակ:

Ամսագիրը ներառված է Բելառուսի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված ատենախոսական հետազոտությունների արդյունքների հրատարակման համար Բելառուսի Հանրապետության գիտական հանդեսների ցանկում և Գիտական մեջբերումների ռուսաստանյան ինդեքսում:

«Նախնական քննություն» գիտագործնական ամսագրի խմբագրությունը պատրաստ է համագործակցության և հրավիրում է հեղինակների՝ իրավաբան-գիտնականների և պրակտիկների, հանդեսի էջերում իրավաբանության և հանցավորության հակազդման արդի հարցերի լուսաբանման համար:

Ամսագրի, հեղինակների համար անհրաժեշտ տվյալների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով՝  http://pr.gov.by

Նույն շարքից