Իրավական 

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Ջուդիթ Քեմբելին

analitik.am

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՔԿ նախագահը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Քննչական կոմիտեում հյուրընկալվելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած օժանդակության համար:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հատուկ շեշտեց, որ Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղարության օժանդակությունը նպաստում է Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, կազմակերպաիրավական ընթացակարգերի որակական առավել բարձր հարթություն տեղափոխելուն, ինչպես նաև՝ աշխատակիցների կարողությունների հզորացմանը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց վերջին տարիներին ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացված ծրագրերը, ինչպես նաև անդրադարձավ նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իր կողմից մշակված մի շարք ծրագրերի:

«Նկատի ունենալով առկա համագործակցությունը և մեծապես կարևորելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացմանը, առավել արդարացի և թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը, ես լիահույս եմ, որ մեր համատեղ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելն իր հեթին շնորհակալություն հայտնեց ՔԿ ղեկավարությանը՝ ջերմ ընդունելության, ինչպես նաև՝ կատարված աշխատանքները հանգամանալից ներկայացնելու համար:

Ջուդիթ Քեմբելը շեշտեց, որ պատրաստակամ  են աջակցել Քննչական կոմիտեի կողմից ներկայացվող ծրագրերին:

ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելի խնդրանքով ՔԿ նախագահը ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ կոռուպցիոն բնույթի և ընտանեկան բռնությունների դեպքերի առթիվ հարուցված  քրեական գործերի վերաբերյալ:

Նույն շարքից