Իրավական 

ՊՎԾ աշխատակիցը կշարունակի մնալ կալանավորված

analitik.am

Պետական վերահսկողության ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի պաշտպանական կողմի Վերաքննիչ բողոքը` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, մերժվել է: Այս մասին հայնում է  «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանին. «Որոշումը բողոքարկել էինք մարտի կեսերին, պատասխանը եկել է մի քանի օր առաջ: Մերժման հիմքում նշված է, որ «հիմնավոր կասկածը եւ կալանավորման հիմքերը առկա են»:

Պաշտպանի խոսքով` իրենք զուգահեռ ներկայացրել էին նաեւ գրավի միջնորդություն, որը եւս մերժվել է:

Դավիթ Մնացականյանը նշել է, որ քննարկում են Վճռաբեկ դատարան դիմելու հարցը. «Կարելի է ասել, որ արդեն իսկ որոշված է, որ կդիմենք Վճռաբեկ դատարան, պարզապես բողոքը դեռեւս պատրաստ չէ»:

 

Նույն շարքից