Իրավական 

Հիվանդասենյակից գողություն էր կատարել

analitik.am

Ապրիլի 9-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Կարեն Ղ.-ին, որը հայտնել է, որ ապրիլի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, օգտվելով Նիզամի փողոցում գտնվող դիսպանսերի հիվանդասենյակներից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից՝ մուտք է գործել հիվանդասենյակ և գողացել ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացուհու «Լենովո» տեսակի դյուրակիր համակարգիչը:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Նույն շարքից