Իրավական 

Ապրիլի 3-ին պարոն Քոչարյանին թույլ չեն տվել տեսակցել իր թոռնիկի հետ. Հայկ Ալումյան

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ  վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել Քոչարյանին տեսակցել 2.5 տարեկան թոռնիկին: «Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, երկուսուկես տարեկան թոռնիկը ոնց պետք է քննությանը խանգարի, բայց, ամեն դեպքում, կա արգելք», - նշել էր պաշտպանը՝ շեշտելով, որ չգիտի, թե որն է նման  արգելք դնելու պատճառը:

Արդեն այսօր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը Հայկական Ժամանակի հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանին թույլատրել են տեսակցել իր թոռնիկի հետ:

Analitik.am-ն այս հարցի շուրջ կապ հաստատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ՝ պարզելու համար, թե որն է իրականությունը: Ալումյանն ասաց, որ Քոչարյանին չեն թողել տեսակցել իր թոռնիկի հետ.«03.04.2019 թվականին պարոն  Քոչարյանին թույլ չեն տվել տեսակցել իր թոռնիկի հետ»,- նշեց Ալումյանը:

Նույն շարքից