Իրավական 

Սաշիկ Սարգսյանի տղան արդեն կարող է դուրս գալ Հայաստանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը: Այս մասին հայտնում է 168 ժամը:

Դատական նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:

Միջնորդությունը դատարանում ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, որին առարկեց մեղադրող Աբգար Առաքելյանը՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է:

Նա նաև հիշեցրեց այն փաստը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը որոշել է լքել ՀՀ սահմանը և նա կարող է խուսափել գործի քննությունից:

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:

«Եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով»,- նշեց դատավորը:

 

Նույն շարքից