Իրավական 

Քոչարյանն ԱԱԾ-ի մոտ 1,5 ժամ սպասել է քննիչին, որ նա գա ու կալանավորի իրեն

Ռոբերտ Քոչարյանը Հայաստան է վերադարձել շատ լավ պատկերացնելով, որ իրեն էլ են մեղադրանք առաջադրելու: Նա անգամ նախապես տեղեկացրել է վերադառնալու մասին և հայտնել, որ այսինչ օրը ներկայանալու է քննությանը: Իսկ արդեն դատարանի որոշումից հետո նա գնացել է ԱԱԾ ու մուտքի մոտ սպասել, որ կալանավորեն: 1,5 պարոն Քոչարյանը սպասել է քննիչին, որ վերջինս գա ու իրեն կալանավորի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքերով, այս ամենը խոսում է այն մասին, որ վերջինս չի կարող թաքնվել քննությունից, եթե լինի ազատության մեջ. «Նա իր կյանքով է ապացուցել, որ թաքնվողը չէ: Նա շատ ավելի ծանր իրավիճակներում է եղել և հենց այն բանի շնորհիվ, որ թաքնվող չէ, մենք շատ հաղթանակներ ենք արձանագրել: Դրա համար չի կարելի ասել, որ նա ազատության մեջ կթաքնվի, կամ կխոչընդոտի քննությանը»:

Խոսելով իրենց հետագա քայլերի մասին՝ Ալումյանը նշել է, որ շատ անսպասելի ու ազդեցիկ քայլերի են պատրաստ, ուղղակի չեն ուզում, որ խնդիրը հասնի դրան. «Եվրոպական դատարանի մասին չեմ ասում: Եթե հարցը հասնի դրան, դուք կիմանաք այդ քայլերի մասին»:

Նույն շարքից