Իրավական 

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

analitik.am

Ապրիլի 12-ին, ժամը 08.30-ին, Մաշտոցի ոստիկանները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի՝ 56-ամյա Իշխան Մ․-ին, որը 1995թ. հունիսի 5-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի սպանության և ավազակային հարձակման հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***
Ապրիլի 12-ին, ժամը 09.10-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 27-ամյա Գեղամ Մ․-ն (Տ․-ն), որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Երկու դեպքով էլ հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

***
Ապրիլի 12-ին, ժամը 23.20-ին, ՔՀԳՎ ծառայողները Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխվել 29-ամյա Հայկ Ս․-ին, որը 2015թ. սեպտեմբերի 22-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի՝ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

Նույն շարքից