Իրավական 

Բռնվեց հանցանքի պահին

Ապրիլի 13-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամը 21.50-ին Ալ. Մանուկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժանմունք բերման են ենթարկել 1990 թ. ծնված Խաչիկ Մ.-ին, որը նույն օրը, ժամը 21.30-ին, հիշյալ փողոցում, գողություն կատարելու նպատակով, փորձել է բացել «Նիսան Տիդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների դռները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Խաչիկ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • 17
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    19
    Shares

Նույն շարքից